Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2004, 65 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի արդյունավետ գործունեության կազմակերպման և Մարալիկի ու Արթիկի տարածաշրջաններում աշխատանքային նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Մարալիկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը՝ 176.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից օգտագործման համար՝ առանձնացվող գույքի գնահատված արժեքի և գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով «Մարալիկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասի չափը:

2. «Արթիկի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել նախկին մասնաշենքը՝ 320 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից օգտագործման համար՝ առանձնացվող գույքի գնահատված արժեքի և գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով «Արթիկի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասի չափը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի միջոցների հաշվին։ 

 

 

Արխիվ

2024

2023