8 Փետրվարի 2007, 177 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 5 հավելվածի Լոռու մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկի «Վանաձոր» պարբերությունից հանել «շախմատի ակումբ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: