Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 787 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին վաճառել «Ինտելսատ ՍՊԸ», «Եվտելսատ Ս. Ա.» և «Նյու Սքայզ Սաթելայթս Ն. Վ.» միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերը։

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի առուվաճառքի գործարքում Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը պաշտպանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալու համար «Կարնեդեր» ընկերության հետ կնքել պայմանագիր։

3. «Ինտելսատ ՍՊԸ» և «Եվտելսատ Ս. Ա.» միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանել բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, «Նյու Սքայզ Սաթելայթս Ն. Վ.»` արժեթղթերի շուկայական արժեքի չափով։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր