Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 786 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման գործընթացը պարզեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման N 2 հավելվածի` ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկում`

ա) 3-րդ կետը «սեփականության» բառից հետո լրացնել «կամ վարձակալության» բառերով.

բ) 3-րդ կետից հանել «նկատմամբ» բառը.

գ) ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 8-րդ կետերը.

դ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները` հաշվարկված լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված «Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկա» գերատեսչական ակտի համաձայն».

ե) 13-րդ կետը «ինքնակառավարման մարմնի կողմից» բառերից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերով.

զ) 14-րդ կետը «նախարարության» բառից հետո լրացնել «պետական հիգիենիկ և հակահամաճարակային մարզային փորձագիտական կենտրոնների» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023