Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2004, 785 - Ն

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հաշվի առնելով ջերմամատակարարման և լոկալ ջեռուցման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1112-Ն որոշմամբ «Ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացված ջերմամատակարարման օբյեկտները հանձնել վարձակալության` ջեռուցում իրականացնելու նպատակով.

բ) վարձակալության վճարը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։