27 Մայիսի 2004, 784 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի դեկտեմբերի 26-ի N 672-Ա որոշման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ամրացված գույքի կազմից հետ վերցնել 1700719 դրամ 02 լումա հաշվեկշռային արժեք ունեցող «Pentium IV 2.8 GHZ» դյուրակիր համակարգիչը և այն անհատույց, սեփականության իրավունքով հանձնել (նվիրել) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մերուժան Միքայելյանին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում կնքել նվիրատվության պայմանագիր: