27 Մայիսի 2004, 783 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 36,072.5 հազ. դրամ, այդ թվում`
ա) Վայքի N 1 դպրոցի տանիքի վերանորոգման համար` 15,470.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
բ) Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգման համար` 10,522.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
գ) Զառիթափ գյուղի մանկապարտեզի տանիքի վերանորոգման նպատակով Զառիթափի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար` 7,219.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով).
դ) Ռինդ գյուղի մանկապարտեզի հատակի վերանորոգման նպատակով Ռինդի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար` 1,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով).
ե) Գլաձոր համայնքի անավարտ մարզադաշտի ցանկապատման և ջրամատակարարման ցանցի կառուցման նպատակով Գլաձորի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար` 1,360.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված սուբվենցիաների գումարների` Զառիթափի, Ռինդի, Գլաձորի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետը: