Կառավարության որոշումներ

1 Փետրվարի 2007, 130 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Սննդամթերքի համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի կիրառման ժամանակացույցը հաստատելու մասին» N 616-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը

ա) որոշման 1-ին կետից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի)» բառերը.

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.

«11. Սույն որոշման պահանջները չեն տարածվում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի վրա.

բ) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Տարանցիկ փոխադրում», «Ներմուծում մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» և «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի վրա».

գ) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1838-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: