27 Մայիսի 2004, 781 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 24,000.0 հազ. դրամ և 2,55 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում`
ա) Քարաշեն գյուղի ավերված խմելու ջրի ջրատարի 3 կիլոմետր հատվածի վերանորոգման նպատակով Քարաշենի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար` 7,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
բ) Քարաշեն գյուղի գերեզմանատուն տանող և անասնակերի տեղափոխման ճանապարհի ու կամրջի վերանորոգման նպատակով Քարաշենի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար` 5,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
գ) Գորիս քաղաքի NN 1 և 5 մանկապարտեզների գազաֆիկացման ու ջեռուցման համակարգերի վերակառուցման նպատակով Գորիսի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար` 8,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
դ) Կապան քաղաքի Շինարարների թաղամասի N 10 միջնակարգ դպրոցին հարող տարածքում տեղի ունեցած սողքի հետագա ընթացքի կանխարգելման և մակերևութային ջրերի հեռացման աշխատանքների կանոնակարգման նպատակով Կապանի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար` 2,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
ե) Գորիս քաղաքի բնակչուհի Արմիդա Ռաֆիկի Պողոսյանի բնակարանային խնդրի լուծման համար` 2,55 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով),
զ) Կապան քաղաքի բնակիչ Կամո Մելքումյանի բնակարանային խնդրի լուծման համար` 1,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված սուբվենցիաների գումարների` Քարաշենի գյուղական և Գորիսի ու Կապանի քաղաքային համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը: