8 Փետրվարի 2007, 124 - Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿՆՔՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով նախորդ տարիներին կնքված առանձին շինարարական աշխատանքների պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման համար քաղաքաշինական բնագավառը կարգավորող նորմերով սահմանված առանձնահատկությունների պահպանման անհրաժեշտությունից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական հատկացումների շրջանակներում որոշ աշխատանքների շարունակման համար պայմանագրերում փոփոխությունների կատարումը պայմանավորված չէ գնման առանձին ընթացակարգերի անցկացումից խուսափելու հետ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
ա) սույն որոշման հավելվածում նշված շինարարական աշխատանքների իրականացման նպատակով 2005 և 2006 թվականներին կնքված պայմանագրերում կատարվում են ծավալային, գումարային և ժամկետային փոփոխություններ` համաձայն այդ աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի.
բ) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված փոփոխությունները կատարվում են առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: