Կառավարության որոշումներ

8 Փետրվարի 2007, 121 - Ն

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-11-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում 2007 թվականի մարտի 3-11-ը կազմակերպվող գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. 2007 թվականի մարտի 3-11-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կազմակերպվող գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 20.083.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` ապահովել արտահանվող ցուցահանդեսային նմուշների և սարքավորումների մաքսային ձևակերպումներն ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած ցանկերի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել սպասարկող անձնակազմի, ցուցահանդեսային նմուշների և սարքավորումների տեղափոխմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: