Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2004, 779 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԵՏՐՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Պետրովկայի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված նախկին դպրոցական մասնաշենքը հետ վերցնել և նվիրաբերել Պետրովկայի գյուղական համայնքին` որպես գյուղապետարանի վարչական շենք և բուժկետ օգտագործելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում Պետրովկայի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Պետրովկայի գյուղական համայնքի բյուջեի միջոցների հաշվին:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր