8 Փետրվարի 2007, 117 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշմամբ հաuտատված` Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`
1) 10-րդ կետի «բ» ենթակետը «որակավորման բարձրացումը» բառերից հետո լրացնել «և հատուկ ուսուցումը» բառերով.
2) 12-րդ և 16-րդ կետերում «ռեկտորը» բառը փոխարինել «տնօրենը» բառով.
3) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.
«զ) ինստիտուտին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,
է) ինստիտուտի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաuտատումը».
4) 14-րդ կետի «դ» և «ժ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
5) 15-րդ կետում «ռեկտորը» և «ռեկտորն» բառերը համապատասխանաբար փոխարինել «տնօրենը» և «տնօրենն» բառերով:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: