13 Մայիսի 2004, 776 - Ա
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի, Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի` պաշտոնեական (ծառայողական) բնակարանների, ինչպես նաև հանրակացարանների կացարանները որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով քաղաքացիներին` համաձայն հավելվածի, հատկացնելու վերաբերյալ առաջարկություններին:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետին, ու Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և առաջարկել Երևանի համապատասխան թաղային համայնքների ղեկավարներին ու Մասիսի քաղաքային համայնքի ղեկավարին իրականացնել նշված բնակարանների սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: