Կառավարության որոշումներ

1 Փետրվարի 2007, 112 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:

2. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Հակոբ Ասոյանին` 90.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 150.0 հազ. դրամ, Գևորգ Մելիքսեթյանին` 60.0 հազ. դրամ, Սեյրան Հովհաննիսյանին` 30.0 հազ. դրամ, Կարեն Ախոյանին` 180.0 հազ. դրամ, Սաղաթել Ալեքսանյանին`

30.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 30.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ և Սերգեյ Դոյդոյանին` 30.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 630.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացվում է 2007 թվականի առաջին եռամսյակում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։