Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2004, 775 - Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինության՝ Երևանի Տարոնցու 5, Շիրակի 2ա, Վարդաշենի 6-րդ փող., 68 շենք, Կիևյան 8, Մամիկոնյանց 62, Կոմիտասի 49/4, Մոլդովական 70/2, Արցախի 4-րդ նրբ., 10 շենք հասցեներում գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհել դրանցում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաշվի առնելով «ԿանԱԶ» բաց բաժնետիրական ընկերության փայատերերի լիազոր ներկայացուցիչների որոշումը` համաձայնել`

ա) «ԿանԱԶ» բաց բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Կոմիտասի 49 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի 180 քառ. մետր մակերեսով և 160883 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքների` սահմանված կարգով առանձնացմանը.

բ) նշված տարածքը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տնօրինությանը հանձնելուն,

գ) «ԿանԱԶ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և պետական բաժնեմասը համապատասխան չափով նվազեցնելուն:

3. Սահմանել, որ «ԿանԱԶ» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից գույքի առանձնացման հետևանքով առաջացող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով և 11-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված կարգով:

4. Երևանի Կոմիտասի 49 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակելի տարածքները սեփականաշնորհել դրանցում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` համաձայն N 2 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին և Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 4-րդ կետերի պահանջներից բխող` համապատասխան պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը: