28 Դեկտեմբերի 2006, 1938 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի ևՀայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի
N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության ևբաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
հազար հեկտար, որից` ոռոգվող`
Հայաստանի Հանրապետության տարածքը
2974.3
207.1
այդ թվում`
1.1. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ նպատակային նշանակության`
ա) գյուղատնտեսական նշանակության հողեր
2129.6
153.9
որից`
վարելահող
452.9
126.2
բազմամյա տնկարկ
27.3
26.2
խոտհարք
127.5
1.5
արոտ
1125.0
-
այլ հողեր
396.9
-
բ) բնակավայրերի հողեր
150.5
52.7
որից`
տնամերձ ևայգեգործական (ամառանոցային) հողեր
89.1
50.7
գ) արդյունաբերության, ընդերքօգտագործման ևայլ արտադրական նշանակության հողեր
28.1
-
դ) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր
11.9
-
ե) հատուկ պահպանվող տարածքների հողեր
220.6
-
զ) հատուկ նշանակության հողեր
31.6
-
է) անտառային հողեր
373.0
0.5
ը) ջրային հողեր
28.3
-
թ) պահուստային հողեր
0.7
-
1.2. հողային ֆոնդը` ըստ սեփականության սուբյեկտների`
ա) քաղաքացիների
523.4
177.1
բ) իրավաբանական անձանց
8.5
0.3
գ) համայնքային
1072.6
26.8
դ) պետական
1369.7
2.9
ե) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների ևՀայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց
0.1
- :
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում տեղի ունեցող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին ևՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: