Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2004, 774 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

2004 թվականի հունիսի 23-ին Ստրասբուրգում «Նանսենը և հայերը. Եվրոպայի մարդասերի առաջատար պայքարը հանուն փախստականների իրավունքի» ցուցահանդեսի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու համար հատկացնել 1950.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):