28 Դեկտեմբերի 2006, 1931 - Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱ- ՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏՊԱԳՐԱ- ՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ստեղծել «Երևանի պետական համալսարանի հրատարակչություն» և «Երևանի պետական համալսարանի տպագրատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված մասնակցի լիազորությունները վերապահել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Երևանի համալսարանի հրատարակչություն» և «Երևանի համալսարանի տպարան» պետական ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումից հետո մնացած գույքից նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողերը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել, իսկ մնացած գույքը սեփականության իրավունքով հանձնել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
3. Սահմանել, որ «Երևանի պետական համալսարանի հրատարակչություն» և «Երևանի պետական համալսարանի տպագրատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրական կապիտալի և պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: