Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2004, 773 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Արաքս գետի Գետաշենի տարածքում 100 մետր երկարությամբ պատնեշի անհապաղ վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 30000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հաշվին ֆինանսավորել պատնեշի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծախսերը ֆինանսավորել նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։