25 Հունվարի 2007, 81 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հ. Աբրահամյան
- ՀՀ տարածքային կառավարման նախարար
(խորհրդի նախագահ)
Դ. Լոքյան
- ՀՀ գյուղատնտեսության նախարար
(խորհրդի նախագահի տեղակալ)
Վ. Այվազյան
- ՀՀ բնապահպանության նախարար
(խորհրդի նախագահի տեղակալ)
Գ. Մալխասյան
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ս. Գալստյան
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարյան
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության
գեներալ-մայոր
Ա. Ալավերդյան
- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության պետի տեղակալ
Գ. Խաչատրյան
- ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական
կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Մաթևոսյան
- «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության
տնօրեն
Ա. Թարզյան
- «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Ս. Սարգսյան
- «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Հ. Սանասարյան
- Կանաչների միության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Դանիելյան
- «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»
հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: