11 Հունվարի 2007, 69 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N 492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման N 2 հավելվածի 1-ին, 3, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15, 16, 18, 20, 22, 23, 26, 30 — 37-րդ ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
բ) որոշման N 2 հավելվածը լրացնել նոր` 41, 42, 43 և 44-րդ ձևերով` համաձայն
N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի մարտի 1-ից: