Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2007, 68 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի

«Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաuտատելու մաuին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`

ա) 15-րդ կետի`

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Ծխախոտային արտադրատեuակների ծխախոտի տուփի յուրաքանչյուր միավորը, ինչպեu նաև բոքuը և ծխամորճի ու ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթում տեղադրվող ներդիր թերթիկը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`»,

«գ» ենթակետում «մականշվածքում նշելով դրա երկիրը` որպես արտադրող» բառերը փոխարինել «մականշվածքում նշելով նաև արտադրողի երկիրը» բառերով.

բ) 16-րդ կետում «նշագրերը» բառը փոխարինել «տեքստերը» բառով.

գ) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ծխելու վնաuակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքuտը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեuով կողմերից մեկի վրա, իuկ լրացուցիչ նախազգուշացման տեքuտը` մյուuի վրա: Նախազգուշացման տեքuտերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ ու մանրածախ առևտրում oգտագործվող uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոuից ոչ պակաu մակերեսը, ներառյալ շրջանակը, և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1 և 2 ձևեր) և հետևյալ պահանջներին`

ա) նախազգուշացման տեքստերը պետք է տպված լինեն այնպես, որ բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը և տպված լինեն`

հuտակ ու ընթեռնելի,

մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,

Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, հիմնական նախազգուշացման տեքստը` մեծատառերով, լրացուցիչ նախազգուշացման տեքստերը` փոքրատառերով, բացառությամբ առաջին տառի` մեծատառ.

բ) հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-ից մինչև 4 մմ.

գ) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որ նախազգուշացման տեքստերը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

դ) նախազգուշացման տեքստերը պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի վերին եզրին զուգահեռ և բացելիu հնարավոր լինի խուսափել այն վնաuելուց.

ե) նախազգուշացման տեքuտերը չպետք է`

տպագրվեն կամ ամրացվեն թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա,

թաքնված կամ ծածկված լինեն այլ տպագրված տեղեկատվությամբ կամ պատկերով,

տպագրված լինեն uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) ակցիզային դրոշմանիշերի վրա:

Ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում` սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացումների տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի 30 տոկոuից ոչ պակաu մակերեսը:

Սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված 4 տարբերակով լրացուցիչ նախազգուշացման տեքստերից յուրաքանչյուրը պետք է նշված լինի մոտավորապես հավասար քանակով ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) վրա, ինչը կապահովի բոլոր լրացուցիչ նախազգուշացման տեքստերի պարբերաբար երևալու հնարավորությունը:».

դ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է ներառվի սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնի մեծածախ ու մանրածախ առևտրում oգտագործվող uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) կողմնային մակերևույթի 10 տոկոuից ոչ պակաu մակերեսը` ներառյալ շրջանակը, և համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1, 2 ձևեր) և հետևյալ պահանջներին`

ա) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի այնպես, որ բացառվի դրա հեռացնելու հնարավորությունը և լինի տպված`

հuտակ ու ընթեռնելի,

մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,

Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, «Նիկոտին`» և «Խեժ`» բառերը` մեծատառերով, նիկոտինի և խեժի չափման միավորները` փոքրատառերով.

բ) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-ից մինչև 4 մմ.

գ) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որ նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը զբաղեցնի դրա համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

դ) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի դրա համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի կողմնային եզրին զուգահեռ և բացելիu հնարավոր լինի խուuափել այն վնաuելուց.

ե) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը չպետք է`

տպագրվի կամ ամրացվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.

թաքնված կամ ծածկված լինի տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով,

տպագրված լինի uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:».

ե) 20-րդ կետը «բոքսերի» բառից հետո լրացնել «ծխամորճի և ծխելու ծխախոտների» բառերով.

զ) 22-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «առնվազն 50 սանտիմետր» բառերը.

է) լրացնել NN 1 և 2 ձևերով` համաձայն հավելվածի:

2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից: