3 Հունիսի 2004, 800 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱԳԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բագարանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 3807 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 3797 հեկտարը, որից` 135 հեկտար վարելահող, 1443 հեկտար արոտ, 2219 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 75 հեկտար վարելահողը, 1050 հեկտար այլ հողեր՝ աճուրդով օտարելու համար.
բ) 4 հեկտարը, որից 3 հեկտար վարելահող, մեկ հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 3 հեկտար վարելահողը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, մեկ հեկտար այլ հողեր՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
գ) 6 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար: