Կառավարության որոշումներ

18 Հունվարի 2007, 46 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի

N 1024-Ն որոշմամբ հաստատված ` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Կյուրինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 2 հեկտար արոտավայրերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար: