11 Հունվարի 2007, 31 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման N 1 հավելվածի`
153-րդ կետի 3-րդ սյունակից հանել «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը,
208-րդ կետի 3-րդ սյունակում «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերով.
բ) որոշման N 2 հավելվածի`
46-րդ կետի 1-ին սյունակը լրացնել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով,
69-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: