Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2007, 22 - Ն

ՀԱՑԱՀԱՏԻԿԻՆ, ԴՐԱ ԱՐՏԱԴՐՄԱՆԸ, ՊԱՀՄԱՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն տեխնիկական կանոնակարգի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից հետո 6 ամսվա ընթացքում հաստատել հացահատիկում ռադիոնուկլիդների, նիտրոզամինների և միկոտոքսինների որոշման մեթոդները, ինչպես նաև կերային հացահատիկին ներկայացվող անվտանգության պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: