11 Հունվարի 2007, 18 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ- ԹՅԱՆԸ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔ- ԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ- ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գարնանացան մշակաբույսերի սերմացուների ձեռքբերման նպատակով գումար հատկացնելու մասին» N 1071-Ա որոշման 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության` երաշտից տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով գարնանացան մշակաբույսերի սերմացուներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 508,800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մինչև
2007 թվականի մարտի 15-ը ապահովել գարնանացան մշակաբույսերի սերմացուների գնման, ներկրման և հանրապետության մարզերին բաշխման գործընթացի իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել մարզին հատկացված գարնանացան մշակաբույսերի սերմացուների ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել նշված գործընթացների նկատմամբ:
4. Երաշտի հետևանքների մեղմացման և պատճառված վնասների վերացման միջոցառումների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին` ընտրանքային կարգով համայնքներում կատարել ուսումնասիրություններ` գարնանացան մշակաբույսերի սերմացուների բաշխման գործընթացի թափանցիկությունն ու արդարացիությունը պարզելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների: