Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2004, 790 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 826-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 826-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման «ա» ենթակետում «78,1» թիվը փոխարինել «75,6» թվով.

բ) որոշման «բ» ենթակետը «1,5» թվից առաջ լրացնել «3 հեկտարը, որից` 1,5 հեկտար վարելահող,» բառերով.

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) 1 հեկտար վարելահողը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանատան համար».

դ) որոշման հավելվածը ներկայացնել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։