23 Նոյեմբերի 2006, 1921 - Ն
«ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վանաձորի քիմիական համալիրի վերագործարկման և զարգացման` «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովման և ֆինանսական առողջացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվող` վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` ապահովել`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի կնքումը և պայմանագրով նախատեսված «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների կատարումը.
բ) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության և համապատասխանաբար` «Հայգազարդ» ու «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունների միջև պարտքերի մարման ժամանակացույցների կնքումը, որոնց համաձայն վերջիններիս հանդեպ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտավորությունների` մայր գումարների վճարման ժամկետները կսահմանվեն (կհետաձգվեն) մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ տույժերն ու տուգանքները կզիջվեն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` ապահովել «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ պարտքերի մարման ժամանակացույցի կնքումը, որի համաձայն ընկերության Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող հարկերի, վճարների և տուրքերի (ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի, շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի` որպես հարկային գործակալի, բնապահպանական վճարների և պետական տուրքերի), ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված պարտավորությունները կսահմանվեն (կհետաձգվեն) մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը, ընդ որում, հետաձգված պարտավորությունների նկատմամբ շարունակվում է տույժերի հաշվարկումը` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետը լրանալը, և, միաժամանակ, հետաձգված պարտավորությունների գծով իրականացվում է առանձնացված հաշվառում` ընթացիկ վճարումները հետաձգված պարտավորությունների մարմանն ինքնաբերաբար չուղղելու համար:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Վանաձորի քաղաքապետարանի հետ քննարկել «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության` համայնքի բյուջեի հանդեպ գույքահարկի և հողի հարկի գծով 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված պարտավորությունների` մայր գումարների վճարման ժամկետները` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու (հետաձգելու) և տույժերից ու տուգանքներից ազատելու հարցը:
5. «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնման վերաբերյալ առաջարկություն ստանալու դեպքում թույլատրել «Հայգազարդ».փակ բաժնետիրական ընկերությանը` օտարել «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` առնվազն համարժեք (սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանագրի) պայմանների պահպանմամբ: Հ