Կառավարության որոշումներ

12 Հոկտեմբերի 2006, 1917 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 789-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. «Լուuանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպեu նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաuի «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեuված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետարանին».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության գույքի կազմից առանձնացված և «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց oգտագործման իրավունքով ամրացված 58.111.629 դրամ արժողությամբ գույքից`

ա) 380.376 դրամ արժողությամբ գույքը հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Գյումրու քաղաքային համայնքին` համաձայն N 1 հավելվածի.

բ) 802.416 դրամ արժողությամբ գույքը հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Վանաձորի քաղաքային համայնքին` համաձայն N 2 հավելվածի:»։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից` 265.0 մլն դրամը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնելու վերաբերյալ առաջարկություն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։