28 Դեկտեմբերի 2006, 1909 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱ- ԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կանոնակարգի`
ա) 34-րդ կետից հանել «բ» ենթակետը,
բ) 36-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փաստաթղթերի փորձաքննության դրական արդյունքից հետո շշալցված, ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված հայկական կոնյակից տեսչության կողմից վերցվում են փորձանմուշներ, որոնք փորձարկման են տրվում հայկական կոնյակի արտադրությամբ և (կամ) իրացմամբ չզբաղվող հավատարմագրված փորձարկման լաբորատորիա: Փորձանմուշների ընտրությունը և դրանց փորձարկումներն իրականացվում են հայտատուի հաշվին»,
գ) 37-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն տեխնիկական կանոնակարգի 32-34-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի փորձաքննության, 36-րդ կետով նախատեսված հայկական կոնյակի յուրաքանչյուր անվանատեսակի փորձարկման արձանագրության մեջ ներկայացված ցուցանիշների և նույն անվանատեսակի հայկական կոնյակի կուպաժավորման ավարտից հետո վերցված փորձանմուշի փորձարկման արձանագրության մեջ նշված ցուցանիշների համապատասխանության և 32-րդ կետով նախատեսված մթերման փաստաթղթերի առկայության դեպքերում պետք է կազմվի հայկական կոնյակի իսկության վկայականի տրամադրման վերաբերյալ համապատասխանության եզրակացություն».
դ) N 2 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ սյունակով.
«Ակցիզային դրոշմանիշերի համարները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 26-ից: