20 Մայիսի 2004, 769 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 168 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգի 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, վարկի մարման և տոկոսների վճարման ժամկետների, ինչպես նաև վարկի օգտագործման դիմաց սահմանված տոկոսադրույքի փոփոխություններ կատարելու թույլտվություն տվյալ տարում չի կարող տրվել, եթե նախատեսվում է կատարել նույն տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով սահմանված բյուջետային մուտքերի գումարների հաշվարկներում ընդունված այդ վարկի (կամ դրա մի մասի) մարման կամ տոկոսների վճարման համար նախատեսված ժամկետներից երկար ժամկետներ կամ տոկոսադրույքի չափից պակաս չափ նախատեսող փոփոխություններ»: