Կառավարության որոշումներ

25 Հունվարի 2007, 77 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման N 1 հավելվածի`

ա) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ1» ենթակետով.

«ժ1) ժողովրդագրական պետական քաղաքականության մշակումը.».

բ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իե1» ենթակետով.

«իե1) ժողովրդագրական իրավիճակի վերլուծություն և գնահատում, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միտումների տեսանկյունով, ժողովրդագրական փորձաքննության կազմակերպում.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: