Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 767 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ, ԽԱՂԱՐԿԱՅԻՆ, ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԿԻՆՈ-,ՖՈՏՈ-, ՖՈՆՈՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի

N 216-Ն որոշման 7.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 07 ենթախմբի «01. Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «02. Խաղարկային կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «03. Վավերագրական կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «04. Կինո- ֆոտո- ֆոնոհավաքածուի պահպանման գծով սուբսիդավորում» և «05.Կինոշուկաներին մասնակցության գծով սուբսիդավորում» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված գումարների բաշխումները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ» հոդվածով)` ըստ առանձին կազմակերպությունների՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: