Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2007, 43 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց, սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1109-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետում «1756.91» թիվը փոխարինել «1763.78», «1448.2» թիվը` «1457.21», «328.27» թիվը` «337.28» թվերով.

բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «1448.2» թիվը փոխարինել «1457.21» թվով,

գ) որոշման N 2 հավելվածի «Բնակավայրերի» և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: