11 Հունվարի 2007, 32 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բյուրականի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Բյուրականի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց, սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1348-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
բ) որոշման N 2 հավելվածի «Բյուրականի-Անտառուտի սահմանագիծը`«Ա»-«Բ» նկարագիր շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բյուրականի-Անտառուտի սահմանագիծը` «Ա»-«Բ»
Բյուրականի, Անտառուտի և Օրգովի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Անտառուտ-Բյուրական գյուղամիջյան ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1005.77 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 8-11 սահմանակետերով անցնում 882.88 մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, բլուրներով անցնում 1110.94 մ, հասնում Անտառուտի, Բյուրականի գյուղական համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2999.59 մետր է»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: