11 Հունվարի 2007, 25 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագրերը հաստատելու մասին» N 993-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
բ) որոշման N 31 հավելվածի «Անտառուտ-Բյուրական» սահմանագծի «Բ»-«Գ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անտառուտի, Բյուրականի և Օրգովի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Անտառուտ-Բյուրական գյուղամիջյան ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1005.77 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 8-11 սահմանակետերով անցնում 882.88 մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, բլուրներով անցնում 1110.94 մ, հասնում Անտառուտի, Բյուրականի գյուղական համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2999.59 մ է»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: