Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 765 - Ն

ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների (այսուհետ` վերահսկվող ապրանքներ) նկատմամբ վերահսկողության մեխանիզմի կատարելագործման նպատակով և  «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի

2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմինները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր