21 Դեկտեմբերի 2006, 1864 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՏԿԵՐԻ ԳՈՐԾԱԾ- ՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դրոշի և դրա պատկերի գործածման այլ դեպքերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 20-ի «Մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը ՀՍՍՀ Մինիստրների սովետի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից ընդունված և ուժը պահպանող նորմատիվ որոշումների ցանկի մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ժանաչել որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 8-րդ և 19-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: