Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2006, 1859 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 768 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 768 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման N 2 հավելվածի՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոնների ցանկի՝

ա) 1-ին կետի՝

«գ» ենթակետում «կադրերի գծով» բառերը փոխարինել «ֆիզիկական պաշտպանության գծով» բառերով,

«դ» ենթակետում «տեղակալ՝ շահագործման գծով» բառերը փոխարինել «տեղակալներ» բառով,

«ե» և «զ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

բ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023