Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2006, 1858 - Ն

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՇՏՈՆ- ՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 14-րդ ու 17-րդ հոդվածների 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 15-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել՝

ա) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

գ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց որակավորման ստուգման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ից: