30 Նոյեմբերի 2006, 1854 - Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրության հավելվածի 20-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում, հաստատել համարանիշերի մուտքի և ելքի, սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված հայտի և հանձնման ապրանքագրի, «Ժամանակավոր» համարանիշների հատկացման մատյանի, համարանիշերի ոչնչացման մատյանի ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: