12 Հոկտեմբերի 2006, 1852 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետով սահմանված ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկի «Ավագ խմբի պաշտոններ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Ավագ խմբի պաշտոններ
Բաժնի պետի տեղակալ
ոստիկանության փոխգնդապետ
Ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների կազմում բաժանմունքի պետ, ինչպես նաև Երևան քաղաքի և մարզային վարչության կազմում բաժանմունքի պետ, տարածքային, գծային բաժանմունքի պետ, գնդի կազմում գումարտակի հրամանատար, առանձին գումարտակի հրամանատարի տեղակալ
ոստիկանության փոխգնդապետ
Բաժանմունքի պետ
ոստիկանության մայոր
»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։