20 Մայիսի 2004, 735 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎԱՅԻՆ ԿՐԻԱՅԻ ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը, ինչպես նաև միջերկրածովային կրիայի որսի թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտին Հայաստանի Հանրապետության տարածքից (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների) 2004 թվականի ընթացքում կատարել 2 առանձնյակ միջերկրածովային կրիայի որս՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի և ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի ինտեգրացիոն կենսաբազմազանության ֆակուլտետի միջև գիտական համագործակցության շրջանակներում կարգաբանական հետազոտություններ կատարելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։