Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 750 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ծրագրի 55-րդ կետում «Երևանի քաղաքապետ, ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետ, ՀՀֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե», իսկ «2004 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ» բառերը` «2004 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023