Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 748 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ, ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածների բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 02 ենթախմբի «01. Գրադարանների սուբսիդավորում», 07 խմբի 03 ենթախմբի «01. Թանգարանների սուբսիդավորում» ու 07 խմբի 06 ենթախմբի «03. Այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորում» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված գումարների բաշխումները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ» հոդվածով)` ըստ առանձին պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: