Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 747 - Ն

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրին համապատասխան, 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման քաղաքականության 2003-2006 թվականների հիմնական ուղղությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման և ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով ու հաստատել դրա կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

Արխիվ

2024

2023