Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 727 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը իր տնօրինության` Երևանի Աճառյան 44 հասցեում գտնվող` 8.942.734 դրամ հաշվեկշռային արժեքով, 825,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական տարածքն օգտագործել որպես հանրակացարան` համակարգում ծառայող կարիքավոր զինծառայողների համար: