7 Դեկտեմբերի 2006, 1831 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 229 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված գումարի չափով Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» N 229 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 3-րդ կետում «10» թիվը փոխարինել «7» թվով,
բ) որոշման 4-րդ և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բառերով,
գ) որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը» բառերով,
դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61-րդ կետով.
« 61. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկայի 7 տարվա վարձավճարների և հնարավոր տույժերի գանձումից հետո տեխնիկան, համապատասխան գյուղատնտեսական գործիքներով, նվիրել դրանց վարձակալներին՝ նրանց հետ կնքելով նվիրատվության պայմանագրեր` միաժամանակ լուծելով գործող եռակողմ պայմանագրերը»: